Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Մերկելի ուղղությամբ լոլիկներ են նետել

11:35, չորեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2017 թ.
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Մերկելի ուղղությամբ լոլիկներ են նետել
     Գերմանական Հեյդելբերգ քաղաքում անհայտ անձինք լոլիկներ են նետել բեմի ուղղությամբ, որի վրա ելույթ է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է Spiegel-ը: Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Համալսարանական հրապարակում կանցլերի նախընտրական քարոզարշավի առաջին ելույթի ժամանակ: Ոստիկանության տեղեկություններով՝ կանցլերի ուղղությամբ 2 լոլիկ են նետել: Կանցլերի և նրա կողքին կանգնած հաղորդավարի վրա լոլիկի հյութի մի քանի կաթիլ է կպել: Կանցլերն այդ միջադեպին հանգիստ է արձագանքել, նա հաղորդավարին իր թաշկինակն է փոխանցել: Դեպքի մեղավորներն անհայտ են: Bloomberg գործակալության հաղորդմամբ՝ մոտ 40 րոպե տևած միջոցառմանը ներկա է եղել շուրջ 3 հազար մարդ:
Նախընտրական քարոզարշավի ժամանակ Մերկելի ուղղությամբ լոլիկներ են նետել
6168 | 0
Facebook