Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ն Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու մասին բանաձև է ներկայացրել ՄԱԿ-ին

23:10, երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2017 թ.
ՌԴ-ն Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու մասին բանաձև է ներկայացրել ՄԱԿ-ին
     ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նախագահ Տեկեդե Ալեմուին և կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշուին Դոնբասի հետ շփման գծում խաղաղապահներ տեղակայելու մասին բանաձև է փոխանցել, հաղորդում է ТАСС-ը: Նեբենզյան նաև ասել է, որ մոտ ժամանակներս խորհրդի անդամները կուսումնասիրեն փաստաթուղթը, իսկ բանակցությունները կմեկնարկեն հաջորդ շաբաթ:
     Ավելի վաղ Պուտինը հայտնել էր, որ խաղաղապահների տեղաբաշխումը կկատարվի՝ ԵԱՀԿ-ի աշխատակիցների անվտանգությունն ապահովելու համար:
5494 | 0
Facebook