Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Որոնք են նախաճաշի համար ամենաօգտակար մթերքները

01:10, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2017 թ.
Որոնք են նախաճաշի համար ամենաօգտակար մթերքները
     Սննդաբաններն ու մասնագետները նախաճաշի համար օգտակար մթերքների ցուցակ են կազմել: Նրանց խոսքով՝ պարտադիր չէ սուրճ ըմպել ողջ օրն առույգ լինելու համար: Նրանք պնդում են, որ սուրճի փոխարեն կարելի է մեկ բաժակ ջուր խմել կամ բանան ուտել: Նյու Յորքի գեղեցկության և առողջության կենտրոնի մասնագետները նշում են, որ նախաճաշին խորհուրդ է տրվում համատեղել ճիշտ ածխաջրերը, մանրաթելերն ու մի փոքր սպիտակուց: Ըստ նրանց, նախաճաշի լավագույն մթերքներն են՝ վարսակը, հունական յոգուրտը, թուրինջը, բանանը, ձուն, նուշի յուղը, ձմերուկը, կտավատի յուղը, հապալասը, ելակը, կիվին, սեխը, թեյը, նարնջի հյութը, լոռամրգի հյութն ու հացահատիկային փաթիլները:
49874 | 0
Facebook