Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շոտլանդական ընկերություններն Ադրբեջանին թույլ են տվել գումար փոխանցել Մեծ Բրիտանիա. The Guardian

17:40, երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2017 թ.
Շոտլանդական ընկերություններն Ադրբեջանին թույլ են տվել գումար փոխանցել Մեծ Բրիտանիա. The Guardian
    
Բրիտանական ընկերությունները, որոնք օգտագործել են շոտլանդական ֆիկտիվ բիզնես-կառուցվածքը, հայտնվել են Guardian պարբերականի կողմից հրապարակված հետաքննության կիզակետում: Շոտլանդկան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (SLP), որը ստեղծվել է 1900-ականներին՝ որպես ֆերմերային հոլդինգ, Ադրբեջանից Մեծ Բրիտանիա 2,9 միլիարդ դոլարի փոխանցման համար միջնորդ ընկերություն է հանդիսացել: Գումարը 2012-2014թթ. փոխանցվել է Hilux Services LP և Polux Management LP ընկերությունների միջոցով Danske Bank-ի էստոնական մասնաճյուղ: Այդ ընկերությունները Guardian պարբերականը դիտարկում է որպես Կաշառակերության և կազմակերպված հանցավորության հետաքննության կենտրոնի (OCCRP) հետաքննության մի մաս: Այդ ընկերությունները, որոնք այդ ժամանակահատվածից լուծարվել են, ազատվել են ազգային օրենքներից, որոնք թույլ էին տալիս այդ ընկերություններին թաքցնել բրիտանական ընկերություններում գրանցված սեփականատերերի ինքնությունը:
     The Guardian-ը հաղորդում է նաև, որ միլիարդավոր դոլարներ, որոնք փոխանցվել են այդ ընկերությունների միջոցով, օգտագործվել են Ադրբեջանի լոբիստական աշխատանքների, շքեղ իրերի ձեռքբերման, ադրբեջանական քաղաքական էլիտայի բժշկական ծախսերի, ինչպես նաև՝ Եվրոպայի Խորհրդի անդամներին կաշառելու նպատակով:
7959 | 0
Facebook