Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե մի մարդ նշանակված է Պուտինի կողմից, ով էլ լինի՝ ինձ համար նույն աթարն է». Գագիկ Սարուխանյանը` Կարեն Կարապետյանի գործունեության մասին

17:00, երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2017 թ.
«Եթե մի մարդ նշանակված է Պուտինի կողմից, ով էլ լինի՝ ինձ համար նույն աթարն է». Գագիկ Սարուխանյանը` Կարեն Կարապետյանի գործունեության մասին

«Քանի դեռ Ռուսաստանի հպատակ, կիսաանկախացած երկիր ենք, ուրեմն մեր կյանքը միշտ էլ վտանգված է: Ռուսաստանը Հայաստանի միջոցով լուծում է իր գլոբալ հարցերը: Հենց իրեն պետք է ինչ-որ հարց լուծել, միջազգային ասպարեզում կամ Թուրքիայի և Ադրբեջանի հետ նոր պայմանավորվածություններ ձեռք բերել, Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի համար որպես մսացու, մեր արյունը ռուսը ծառայեցնում է բացառապես իր նպատակների համար: Չկա այստեղ Հայաստանի շահը, Հայաստանի օգուտը մեկն է` փախչել ստահակ, դահիճ ռուսական կայսրությունից»,- խոսելով ԵԱՏՄ կազմից դուրս գալու անհրաժեշտության մասին, MAMUL.am-ի հետ զրույցում, ասաց ազատամարտիկ, ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը:
     Հարցին, թե շուտով լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության գործունեության մեկ տարին, և ինչպես է արդյոք քաղաքական գործիչը գնահատում այն, վերջինը պատասխանեց. «Նույն մաֆիան է, նույն կլանը, նույն պուտինյան ռեժիմի ներկայացուցիչներն են: Էս խաղիկները սովորական ժողովրդի համար են: Ոնց որ թե ասես` աթա՞րն է լավ, թե՞ թրիքը: Եթե մի մարդ նշանակված է Պուտինի կողմից` ով էլ լինի, ինձ համար նույն աթարն է:
     Ընդդիմության գործունեության մասին էլ կարծիք հայտնեց, որ այսօր Հայաստանում ընդդիմություն չկա. «Եթե Ծառուկյանն իրեն ընդդիմություն է համարում, էլ ի՞նչ ընդդիմություն: Իշխանության ամբողջ ծրագիրը հենց այն էր, որ ցույց տա աշխարհին, թե ընդդիմություն ունեն, բայց, իրականում, բոլորը ծառայում են իշախանությանը»,- եզրափակեց Գ. Սարուխանյանը:

6893 | 4
Facebook