Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թերեզա Մեյը կոչ է արել հետաքննել Ադրբեջանի կողմից «փողերի լվացման» սխեման

16:35, երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2017 թ.
Թերեզա Մեյը կոչ է արել հետաքննել Ադրբեջանի կողմից «փողերի լվացման» սխեման

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել հետաքննել, թե ինչպես են բրիտանական ընկերությունները կառավարել 2,2 միլիարդ դոլարի չափող «փողերի լվացման» սխեման Ադրբեջանի իշխող էլիտայի անունից: Բրիտանական կառավարության ընդդիմադիր քաղաքական գործիչները հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ Guardian պարբերականը տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ Ադրբեջանը 2012-2014թթ. գաղտնի վճարումներ է կատարել բրիտանական ֆիկտիվ ընկերությունների միջոցով: Գումարից որոշակի մի մաս փոխանցվել է քաղաքական գործիչներին և լրագրողներին: Չկան ենթադրություններ, որ գումարը ստացողները տեղյակ են եղել գումարի հիմնական աղբյուրից:

8744 | 0
Facebook