Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հայաստանում մանր հանցագործությունները պատժվում են, մեծերը՝ պարգևատրվում

14:30, երեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2017 թ.
Հայաստանում մանր հանցագործությունները պատժվում են, մեծերը՝ պարգևատրվում
     Ինչպես հայտնի է, Հրազդանի քաղաքապետի որդու՝ մահվան ելքով վրաերթի դեպքից հետո ո՛չ հայրը՝ Արամ Դանիելյանը պատժվեց, ո՛չ անչափահաս որդին՝ Ռազմիկը։ Ավելին, վերջինը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ պարգևատրվեց ՀՀ նախագահի կողմից: Պարգևատրումը քննարկման բուռն արձագանք է գտել հասարակության շրջանում: Ասում են՝ սա՝ երկրում անպատժելիության մթնոլորտի շարունակության հերթական դրսևորումն է:
     Հիշեցնենք՝ հոր ծառայողական մեքենայով 58-ամյա տղամարդուն վարերթի ենթարկելուց հետո, քաղաքապետի որդին դիմել էր փախուստի: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Դանիելյանն ամեն կերպ փորձում է լեզու գտնել տուժող կողմի հետ, որպեսզի նրանք չբողոքեն, բայց դեռևս չի կարողանում հասնել ուզածին:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
23495 | 2
Facebook