Ինչպես
հայտնի է, Հրազդանի քաղաքապետի որդու՝ մահվան ելքով վրաերթի դեպքից հետո ո՛չ հայրը՝ Արամ Դանիելյանը պատժվեց, ո՛չ անչափահաս որդին՝ Ռազմիկը։ Ավելին, վերջինը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ պարգևատրվեց ՀՀ նախագահի կողմից: Պարգևատրումը քննարկման բուռն արձագանք է գտել հասարակության շրջանում: Ասում են՝ սա՝ երկրում անպատժելիության մթնոլորտի շարունակության հերթական դրսևորումն է:
Հիշեցնենք՝ հոր ծառայողական մեքենայով 58-ամյա տղամարդուն վարերթի ենթարկելուց հետո, քաղաքապետի որդին դիմել էր փախուստի: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Դանիելյանն ամեն կերպ փորձում է լեզու գտնել տուժող կողմի հետ, որպեսզի նրանք չբողոքեն, բայց դեռևս չի կարողանում հասնել ուզածին: