Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Ինչի շնորհիվ է, որ բևեռային կենդանիների վերջույթները չեն սառչում սառույցի վրա

20:10, կիրակի, 17 սեպտեմբերի, 2017 թ.
Ինչի շնորհիվ է, որ բևեռային կենդանիների վերջույթները չեն սառչում սառույցի վրա

Ժամանակին բևեռային հատվածներում ապրելու «դատապարտված» բոլոր կենդանիների առջև հետևյալ խնդիրն է դրված եղել՝ ինչպես համադրել ցրտին ադապտացումն ու վերջույթների շարժունակությունը: Չէ որ, եթե վերջույթները պատվեն բնական ջերմամեկուսիչներով, ինչպիսիք են ենթամաշկային ճարպի շերտը, մորթին, փետուրները, դրանք կկորցնեն վազքի ու որսի համար անհրաժեշտ բարձր շարժողականությունը: Բայց բնությունը ելքը գտել է:
     Ցրտից անպաշտպան վերջույթների միջոցով ջերմության կորուստը նվազագույնին հասցնելու համար բևեռային կենդանիները դրանցում առկա ջերմությունը հասցնում են նվազագույնի: Օրինակ, սպիտակ արջերի կամ ծովացուլերի թաթերի ջերմաստիճանը նորմայում ընդամենը 4 աստիճան է՝ ըստ Ցելսիուսի: Բևեռային ծովաորորի ոտքերը բառացիորեն սառույցի պես սառն են, սակայն թռչունը դրանից ոչ մի անհարմարություն չի զգում: Պատճառն այն է, որ նրա ոտքերը ջերմափոխանակիչներ են, դրանցում երակներնու զարկերակներն իրար շատ մոտ են տեղակայված: Նման դասավորության շնորհիվ թթվածին տվող սառը երակային արյունը, որ ոտքերից գնում է սիրտ, տաքանում է զարկերակից, որով հակառակ ուղղությամբ հոսող արյունն արդեն տաքացված է բնական ջերմամեկուսիչներով պատված մարմնի կողմից: Հենց այս սկզբունքն է փրկում բևեռային կենդանիների սրտերը ջերմաստիճանային անկումներից: Այս բնական ռադիատորն օգնում է բևեռային կենդանիներին ոչ միայն պահպանել ջերմությունն, այլև դուրս հանել դրա ավելցուկը, որ առաջ է գալիս ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ:

6505 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am