Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Ինչպես է ֆեյսբուքյան գրառումը 45 րոպեի ընթացքում զույգին զրկել ողջ կարողությունից

01:05, շաբաթ, 09 սեպտեմբերի, 2017 թ.
Ինչպես է ֆեյսբուքյան գրառումը 45 րոպեի ընթացքում զույգին զրկել ողջ կարողությունից

Մեծ Բրիտանիայում ապրող երիտասարդ զույգը նոր բնակարան տեղափոխվելուց առաջ որոշել է օգտվել մասնագիտացված ծառայություններից: Ամուսինները գրառում են կատարել «Ֆեյսբուք»-ում, ինչին գրեթե անմիջապես արձագանքել է տեղափոխության հարցերով զբաղվող մի ընկերություն: Պատվիրատու ամուսիններն ուսումնասիրել են դրա ֆեյսբուքյան էջը, ամեն ինչ նման է եղել պրոֆեսիոնալ կազմակերպության աշխատանքի, անգամ հեռախոսահամար է նշված եղել, որով էլ նրանք զանգահարել ու պայմանավորվել են: Ամուսինները խոսել են ոմն Լի Գրինի հետ, համաձայնության եկել, և նշված օրը ընկերության աշխատակիցները եկել են ու բառացիորեն 45 րոպեի ընթացքում կապկպել տան բոլոր իրերն ու բարձել բեռնատարները: Նրանք հայտնել են, թե իրենց ամբողջ օրվա գրաֆիկը խիստ զբաղված է և պայմանավորվել, որ նշված ժամին տեղ կհասցնեն նաև նրանց ապրանքը: Սակայն ոչ այդ ժամին, ոչ էլ դրանից օրեր անց ամուսինների ունեցվածքը նոր հասցե չի հասել:

Երբ զույգն սկսել է առավել մանրամասն հետաքրքրվել, պարզվել է, որ իրականում նման ընկերություն չկա, կա խաբեբաների մի խումբ, որն օրը ցերեկով մարդկանց քթի տակից հափշտակում է նրանց ողջ ունեցվածքը:

28424 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am