Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է, քան համալսարան». Սերոբ Խաչատրյան

16:00, երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2017 թ.
«Մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է, քան համալսարան». Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջին օրերին մանկապարտեզների շուրջ ստեղծված խնդրին, նշեց, որ հարցն իսկապես շատ լուրջ է: «Մեր երկրում 0-6 տարեկան երեխաների միայն 30%-ն է մանկապարտեզ հաճախում, իսկ 3-6 տարեկանների` 51%-ը: Սա շատ ցածր ցուցանիշ է»,- նշեց փորձագետը:
     Սերոբ Խաչատրյանի խոսքով` պատճառն այն է, որ տարիներ առաջ մանկապարտեզներ փակվեցին, շենքերը վաճառվեցին, իսկ հետո, երբ պետական ու անվճար դարձան դրանք, բոլորը ցանկացան, որ իրենց երեխան մանկապարտեզ հաճախի: «Հիմա էլ հերթեր են գոյացել, քանի որ մանկապարտեզների թիվը քիչ է»,- նշեց փորձագետը: Նրա գնահատմամբ` այսօր մանկապարտեզ ընդունվելն ավելի դժվար է դարձել, քան՝ համալսարան:
     «Եթե երեխային ուզում ենք սովորող դարձնել, պետք է շեշտը ոչ թե ավագ դպրոցի վրա դնել, այլ` մանկապարտեզների»,- ամփոփեց նա:

4805 | 0
Facebook