Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը երրորդ երեխային են սպասում

15:05, երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2017 թ.
Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը երրորդ երեխային են սպասում
     Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ընտանիքում ավելացում են սպասում: Այս մասին այսօր հայտնել են Քենսինգթոնյան պալատում: «Քեմբրիջի նոր թագավորական մեծություն Դուքսն ու Դքսուհին ուրախ են հայտնել, որ Քեմբրիջի Դքսուհին երրորդ երեխային է սպասում»,- նման հայտարարություն է տարածել Քենսինգթոնյան պալատը: Հայտարարության մեջ նշվում է, որ թագավորն ու ընտանիքի բոլոր անդամներն ուրախ են իմանալ այդ նորությունը: Արքայազն Ուիլյամն ու արքայադուստր Քեյթ Միթլոնը երկու երեխա ունեն՝ 2 տարեկան արքայադուստր Շառլոթան և 4 տարեկան արքայազն Ջորջը:
20630 | 0
Facebook