Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արգենտինացի ռեգբիստը մահացել է՝ հանդիպման ընթացքում ստացած վնասվածքից

13:45, երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2017 թ.
Արգենտինացի ռեգբիստը մահացել է՝ հանդիպման ընթացքում ստացած վնասվածքից

Արգենտինական «Բերազետեգի» ակումբի ռեգբիստ Գոնսալո Կաստրոն մահացել է երկրի առաջնության 3-րդ դիվիզիոնի՝ «Ֆլորեստա»-ի դեմ հանդիպման ընթացքում։ 20-ամյա ռեգբիստը, մրցակցի հետ պայքարում, կրծքին ծնկով հարված է ստացել։ Նա փոխարինում է խնդրել։ Թիմի բժիշկը, զննումից հետո, շտապօգնություն է կանչել, սակայն այն ուշանալիս է եղել և մարզիկին որոշել են հիվանդանոց տեղափոխել անձնական ավտոմեքենայով։ Ճանապարհին Կաստրոն մահացել է՝ սրտի կաթվածից։

5634 | 0
Facebook