Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում մեկնարկել է ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովը

10:50, երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2017 թ.
Չինաստանում մեկնարկել է ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովը

Չինական Սյամենեում մեկնարկել է ԲՐԻՔՍ-ի գագաթնաժողովը, հայտնում է TASS-ը: Գործակալության տեղեկություններով՝ Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի և ՀԱՀ-ի առաջնորդները մասնակցել են լուսանկարման պաշտոնական արարողությանը: Լուսանկարիչների խնդրանքով՝ առաջնորդները միմյանց ձեռք են սեղմել: Լուսանկարվելու արարողությունից հետո ԲՐԻՔՍ-ի երկրների առաջնորդներն սկսել են բանակցությունները, որոնք ընթանում են մամուլի համար փակ դռների հետևում: Ինչպես հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ բանակցությունների գլխավոր թեմաները կլինեն համաշխարհային տնտեսության իրավիճակն ու գլոբալ տնտեսական կառավարումը, միջազգային և տարածաշրջանային հակամարտություններն, ազգային անվտանգությունն ու զարգացումը: ԲՐԻՔՍ-ի խումբը ստեղծվել է 2006թ. հունիսին Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ: Այդ ժամանակ ԲՐԻՔՍ-ի կազմում էին Ռուսաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և Չինաստանը: 2011թ. միացավ նաև ՀԱՀ-ը:

9941 | 0
Facebook