Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հետազոտողները մեկ միլիոն դոլար են առաջարկել՝ շախմատային գլուխկոտրուկի լուծման համար

01:15, երկուշաբթի, 04 սեպտեմբերի, 2017 թ.
Հետազոտողները մեկ միլիոն դոլար են առաջարկել՝ շախմատային գլուխկոտրուկի լուծման համար

Մեծ Բրիտանիայի Սենթ Էնդրյուի համալսարանի հետազոտողներների խումբը մեկ միլիոն դոլար է առաջարկել՝ շախմատային հին գլուխկոտրուկի լուծման համար։ Այսպես կոչված «8 թագուհիների խնդիրը» հայտնի է 1850 թվականից։ Այն պահանջում է 64 վանդակով շախմատային ստանդարտ տախտակի վրա տեղաբաշխել 8 թագուհիներն այնպես, որ նրանցից ոչ մեկը մյուսին չգրոհի։ Այդ խնդիրը կարող է լուծել և՛ մարդը, և՛, բարդացնելու դեպքում (այսինքն դաշտի մեծացման և խաղաքարերի ավելացման դեպքում), համակարգիչը։ Սակայն երբ խաղադաշտը մեծանում է մինչև 1000 վանդակը 1000-ի, ծրագիրը խափանվում է։ Այդ պատճառով գիտնականներն առաջարկել են բոլոր ցանկացողներին փորձել գտնել ալգորիթմը՝ խնդիրը լուծելու համար, կամ ապացուցել, որ այն գոյություն չունի։ Հետազոտողների կարծիքով՝ այն մարդն, ով կկարողանա նման ծրագիր գրել, կկարողանա ադապտացնել այն նաև այլ կարևոր խնդիրների լուծման համար։

14349 | 1
Facebook