Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոլումբիայում եզակի գորտերի ապօրինի արտահանման ժամանակ գերի ընկած Արսեն Ոսկանյանն սպանված է

17:25, կիրակի, 03 սեպտեմբերի, 2017 թ.
Կոլումբիայում եզակի գորտերի ապօրինի արտահանման ժամանակ գերի ընկած Արսեն Ոսկանյանն սպանված է

Դեռևս անցած տարվա նոյեմբերին Կոլումբիայում առևանգված հայազգի Արսեն Ոսկանյանն սպանված է ապստամբների կողմից, այս մասին հայտնել են Կոլումբիայի իշխանությունները՝ հղում անելով ապստամբների բանակի հրամանատար Յերսոնին: Ոսկանյանն, ով Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիություն ունի, գերի էր ընկել թունավոր եզակի գորտերի ապօրինի հավաքման ժամանակ, որոնց մտադիր էր ուղարկել Հայաստան, իսկ ստացված եկամտով իր համար տուն գնել:

Հաղորդվում է, որ 42-ամյա Ոսկանյանն սպանվել է փախուստի փորձի ժամանակ՝ այս տարվա ապրիլին: Փախուստի ժամանակ նրան հաջողվել է խլել զինյալներից մեկի նռնակն ու պայթեցնել՝ վիրավորելով 5 հոգու: Սակայն նրան չի հաջողվել իրականացնել փախուստի պլանը:

Կոլումբիայում գտնվող ռուսական դեսպանատունը, սակայն, դեռևս հավաստի տվյալներ չունի դեպքի կապակցությամբ, Ոսկանյանի մահվան տեղեկությունը ճշտվում է:

Արսեն Ոսկանյան
Արսեն Ոսկանյան
19452 | 0
Facebook