Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքյան ուժերը 2 շաբաթում ոչնչացրել են 2 հազարից ավելի ԴԱԻՇ գրոհայինի

13:10, կիրակի, 03 սեպտեմբերի, 2017 թ.
Իրաքյան ուժերը 2 շաբաթում ոչնչացրել են 2 հազարից ավելի ԴԱԻՇ գրոհայինի

Իրաքյան ռազմական ուժերը մոտ 2 շաբաթվա ընթացքում ոչնչացրել են ավելի քան 2 հազար ԴԱԻՇ գրոհայինի՝ Թալ-Աֆար քաղաքի ազատագրման հատուկ գործողության ժամանակ:
     Այս մասին հայտնում են իրաքյան բանակի աղբյուրները:
     Այդ գործողությունն սկսվել էր օգոստոսի 20-ից: Օգոստոսի 31-ին Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտնել էր ահաբեկիչների նկատմամբ իրաքյան զորքերի հաղթանակի և հյուսիսային Նայնավա նահանգի, որի կազմում է գտնվում նաև Թալ-Աֆարը, լիակատար ազատագրման մասին:
     Ոչնչացվածների թվում է նաև 50 մահապարտ ահաբեկիչ, 77 ավտոմեքենա՝ պայթուցիկով լի, 71 ականապատված շինություն, 990 ճանապարհամերձ ական:
     Ռազմական գործողությանը մասնակցել է իրաքյան բանակի 40 հազար զինվոր, դաշնային ոստիկանության աշխատակիցներ ու հատուկ ստորաբաժանումների անդամներ, ինչպես նաև «Ազգային մոբիլիզացիայի ուժեր»-ի մարտիկները:
     Իրաքյան կողմն ընդհանուր առմամբ տվել է 115 զոհ և 680 վիրավոր:
     Մինչև հատուկ գործողության սկսումը քաղաքի մերձակայքից տարհանվել է ավելի քան 40 հազար մարդ:

5842 | 0
Facebook