Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրանջելինան՝ դարձյալ միասին. աստղային զույգը վերականգնում է ընտանեկան հարաբերությունները

11:25, կիրակի, 03 սեպտեմբերի, 2017 թ.
Բրանջելինան՝ դարձյալ միասին. աստղային զույգը վերականգնում է ընտանեկան հարաբերությունները

Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի ընտանեկան կենսագիր Փիթ Յան Հալփերին հայտնել է, որ աստղային զույգը որոշել է վերականգնել ընտանեկան հարաբերությունները: Այս մասին գրում է The Sun-ը:

Կենսագրի խոսքերով՝ Ջոլին ու Փիթը հանդիպել են ընկերներից մեկի տանն ու, անկարող լինելով զսպել իրենց հուզմունքը, նետվել են իրար գիրկ: Հարաբերությունների վերականգնմանն ուղղված առաջին քայլն արել է հենց Փիթը:

Զույգն ընտանեկան վերականգնման համատեղ կուրս կանցնի, այնուամենայնիվ, դերասանները մտադիր չեն կանգնեցնել ամուսնալուծական գործընթացը:

37584 | 0
Facebook