Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երկիր մոլորակի մոտով անցել է ամենամեծ երկնաքարը

22:50, ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2017 թ.
Երկիր մոլորակի մոտով անցել է ամենամեծ երկնաքարը
     Երկրին երբևէ մոտեցած ամենամեծ երկնաքարերից մեկն այսօր անցել է մեր մոլորակի մոտով, հայտնում է РИА «Новости»-ն՝ հղում անելով Աստղագիտական միջազգային ինստիտուտի մասնագետներին: «Florence երկնաքարը, որը ոչ մեծ քաղաքի մասշտաբներ է ունեցել, Երկիր մոլորակի համար վտանգ չի ներկայացրել. այն գտնվել է 7 միլիոն կմ հեռավորության վրա»,- ասել են գիտնականները:
     Օրեր առաջ ՆԱՍԱ-ի գիտնականներն անիմացիոն տեսանյութ էին հրապարակել, որտեղ կարելի էր տեսնել՝ ինչպես է Florence երկնաքարը մոտենում մեր մոլորակին:
8080 | 0
Facebook