Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

20:45, ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2017 թ.
Այսօր զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
     Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
     Հիշեցնենք՝ ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանn ականապայթյունային մահացու վիրավորում էր ստացել այսօր ժամը 11:50-ի սահմաններում՝ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:
19877 | 2
Facebook