Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ոչ միայն զանգերի և սելֆիի համար. այժմ iPhone-ի միջոցով կարելի է սափրվել

23:10, ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2017 թ.
Ոչ միայն զանգերի և սելֆիի համար. այժմ iPhone-ի միջոցով կարելի է սափրվել

Ճապոնացի գիտնականները ողջ աշխարհին են հայտնել նոր սարքի մասին, որը սմարթֆոնը վերածում է սափրվելու գործիքի: Այժմ iPhone-ի միջոցով կարելի է ոչ միայն ֆուտբոլի գնդակներ փչել, որոշել արյան մեջ շաքարի պարունակությունը և լուսանկարներ տպել, այլ նաև ազատվել դեմքի մազածածկույթից: Սարքի օգտագործման համար բավական է միայն միացնել այն սմարթֆոնի լիցքավորման խրոցին: Գաջեթի մշակողները պնդում են, որ դրանով սափրվելու գործընթացն ավելի հեշտ կլինի, քանի որ այն տեղավորվում է ոչ մեծ պատյանի մեջ, հարմար է տեղափոխման համար: Սարքը կարելի է ձեռք բերել միայն ճապոնական օնլայն խանութներում:

8674 | 1
Facebook