Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մումբայում շենքի փլուզման արդյունքում զոհերի թիվը հասել է 33-ի

14:25, ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2017 թ.
Մումբայում շենքի փլուզման արդյունքում զոհերի թիվը հասել է 33-ի

Հնդկաստանի Մումբայ քաղաքում շենքի փլուզումից առնվազն 33 մարդ է զոհվել, փոխանցում է Reuters-ը: Փրկարարները շարունակում են տուժածների մարմինները հանել շենքի փլատակների տակից: Իրավապահների տեղեկություններով՝ հաջողվել է փրկել 46 մարդու: Տուժածներից 13-ը լուրջ վնասվածքներ է ստացել: Հաղորդվում է նաև, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում արտակարգ իրավիճակների 4 աշխատակից է տուժել: Ոստիկանության խոսքով՝ շենքը վթարային է 2011 թվականից:

8183 | 0
Facebook