Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոծակի սպանության համար թվիթերյան օգտատիրոջն ընդմիշտ արգելափակել են

14:05, ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2017 թ.
Մոծակի սպանության համար թվիթերյան օգտատիրոջն ընդմիշտ արգելափակել են

@nemuismywife օգտանունով ճապոնացի օգտատերը Twitter-ում ընդմիշտ արգելափակվել է հումորային գրառումից հետո, որում նա մահ է ցանկացել մոծակին, որն իրեն կծել է: Այդ պատմությանն ուշադրություն է դարձրել Mashable պորտալը:
     Միկրոբլոգերը գրել է. «Տխմար: Դու ինձ կծեցիր, երբ ես փորձում էի հանգստանալ և հեռուստացույց դիտել: Սատկի՛ր (իրականում դու արդեն ստակած ես)»: Դրանից հետո նրան ծանուցում է եկել այն մասին, որ նրա Twitter-ի հաշիվը սառեցվել է սպառնալիք պարունակող հաղորդագրություն տեղադրելու պատճառով: Ընդ որում, միկրոբոլգերին շնորհակալություն են հայտնել ռեսուրսի օգտագործման համար՝ նշելով, որ նա այլևս չի կարող վերականգնել հաշիվը: Այդ մասին հայտնելու համար նա մեկ այլ հաշիվ է բացել և գրառում կատարել. «Մի՞թե մոծակի սպանությունը խախտում է»:
     Ճապոնացու պատմությունով արդեն կիսվել է ավելի քան 33 հազար օգտատեր:

10276 | 0
Facebook