Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հարվի» ավերիչ փոթորկի զոհերի թիվը հասել է 44-ի

11:45, ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2017 թ.
«Հարվի» ավերիչ փոթորկի զոհերի թիվը հասել է 44-ի

ԱՄՆ Թեխաս և Լուիզիանա նահանգներում մոլեգնած «Հարվի» ավերիչ փոթորկի զոհերի թիվը հասել է 44-ի, հայտնում է Reuters գործակալությունը: Մինչ այդ հաղորդվում էր 39 զոհի մասին:
     Associated Press լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Թեխասի խոշորագույն Հյուսթոն քաղաքի դիահերձարանը լցված է փոթորկի զոհերի մարմիններով, և ղեկավարությունը լրացուցիչ օգնություն է խնդրել նահանգի իշխանություններից: Ծայրահեղ վիճակը պայմանավորված է նրանով, որ ջրհեղեղից հետո քաղաքի թաղման բյուրոները գրեթե չեն գործում:
     ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ «Հարվի» փոթորկից տուժած 310 հազար մարդ է դիմել օգնություն ստանալու նպատակով: Իշխանություններն արդեն 530 միլիոն դոլար են հատկացրել փոթորկից տուժածներին աջակցության համար:
     «Հարվի»-ն վերջին 12 տարիներին ԱՄՆ-ը պատուհասած ամենաուժգին փոթորիկն է:

9692 | 0
Facebook