Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Համացանցում քննարկում են Սերժ Սարգսյանի իրարամերժ հայտարարությունները

15:20, ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2017 թ.
Համացանցում քննարկում են Սերժ Սարգսյանի իրարամերժ հայտարարությունները
     Ինչպես հայտնի է, օրեր առաջ Սերժ Սարգսյանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանն աշնանը ԵՄ-ի հետ ստորագրելու է համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Խոսելով 2013-ին այդ համաձայնագրից հրաժարվելու ու ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին՝ Սարգսյանը նշել է, թե օտարերկրյա որոշ լրատվամիջոցների փորձերը՝ այդ որոշումը «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշում» ներկայացնելու մասին, անհիմն էին և ծիծաղելի: Նախագահի անդրադարձը քննարկման լայն թեմա է դարձել համացանցում՝ հաշվի առնելով հասարակությանը մոլորեցնող տարիներ առաջվա նրա խոսքերը:
     Ասում են՝ 2014-ին, երբ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը ՀՀ նախագահին հարցրել է, թե Մաքսային միությանն անդամակցելու հարցում ինչու չհարցրեց համայն հայության կարծիքը և հանրաքվե չանցկացրեց, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել»:
     Հիշեցնենք նաև, որ թեև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013-ի մարտից ասում էր, որ Հայաստանը չի կարող միանալ Մաքսային միությանը, որ պետք չէ հավատալ նրանց, ովքեր ասում են, որ ռուսները մեզ պարտադրում են դառնալ Մաքսային միության անդամ և այլն, դրանից 6 ամիս հետո Հայաստանի Հանրապությունը հանդես էր եկել Մաքսային միությանը միանալու հայտարարությամբ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
24373 | 5
Facebook