Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը դժգոհ է Թիլերսոնի աշխատանքից

11:00, ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2017 թ.
Թրամփը դժգոհ է Թիլերսոնի աշխատանքից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունը երկրի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ու մի քանի խորհրդականների, այդ թվում Ազգային տնտեսական խորհրդի նախագահ Հերի Քոնայի աշխատանքից աճում է: Այս մասին գրում է Washington Post լրատվականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Լրատվականի տվյալներով՝ երկրի նախաագահի ու արտաքին գերատեսչության ղեկավարի գլխավոր տարաձայնությունը կապված է Աֆղանստանում ամերիկյան ռազմական ներկայության և Կատարի ու Կուբայի տնտեսական շրջափկման հետ: Հերի Քոնային նախագահը մեղադրում է անհավատարմության համար:
     Լրատվականը հայտնում է նաև, որ Թրամփի որոշ ընկերներ կարծում են, որ չի բացառված «բռնկուն նախագահի» կոնֆլիկտը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի հետ:
     «Նախագահի համար շատ ծանր ժամանակներ են: Նրան դուր չի գալիս՝ ինչպես են իրեն վերաբերում ԶԼՄ-ները: Նրան դուր չի գալիս Քելիի վերաբերմունքը»,- Թրամփի մտերիմներից մեկի խոսքերն է մեջբերում լրատվականը:

8765 | 1
Facebook