Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ոստիկաններից փախչելով՝ տղամարդը նետվել է շնաձկան մոտ

12:40, ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2017 թ.
Ոստիկաններից փախչելով՝ տղամարդը նետվել է շնաձկան մոտ

ԱՄՆ-ի բնակիչն, ով խախտել է երթևեկության կանոնները, որոշել է օրինապահներից խուսափելու համար ժայռից նետվել ծովը: Ավելի ուշ դրոնով արված կադրերը ցույց են տվել, որ ոստիկաններից փախչելով նա նետվել է շնաձկան մոտ, որը որոշ ժամանակ լողալիս է եղել նրանից ոչ հեռու:

Ոստիկաններից փախչելով՝ տղամարդը նետվել է շնաձկան մոտ

Դեպքը տեղի է ունեցել Հյուսիսային Քարոլինայի Սյորֆ Սիթի քաղաքում: Ընդհանուր առմամբ՝ տղամարդը ջրի մեջ է անցկացրել 3 ժամ, ոստիկաններն ստիպված են եղել ափային պարեկազոր կանչել նրան ջրից դուրս հանելու համար:

Արկածասեր ամերիկացին՝ Զախար Քինգսբուրին, այժմ ձերբակալված է:

Զախար Քինգսբուրի
Զախար Քինգսբուրի
11928 | 0
Facebook