Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Կորեական թերակղզում իրավիճակը լայնածավալ կոնֆլիկտի շեմին է». Վլադիմիր Պուտին

10:35, ուրբաթ, 01 սեպտեմբերի, 2017 թ.
«Կորեական թերակղզում իրավիճակը լայնածավալ կոնֆլիկտի շեմին է». Վլադիմիր Պուտին

Չինաստանում սեպտեմբերի 4-5-ին կայանալու BRICS գագաթնաժողովը, որին ընդառաջ հրապարակվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածը՝ «BRICS՝ դեպի ռազմավարական գործընկերության նոր հորիզոններ»: Այս մասին հայտնում է Kommersant-ը:

Պուտինն անդրադարձել է Կորեական թերակղզու շուրջ իրավիճակին, որը վերջին ժամանակներս «սրվել է և լայնածավալ կոնֆլիկտի շեմին է»:

«Այն հաշվարկը, թե կարելի է ԿԺԴՀ-ի հրթիռա-միջուկային ծրագրերը կանգնեցնել բացառապես Փհենյանի վրա ճնշում գործադրելով, սխալ է և անհեռանկարային»,- գրել է Ռուսաստանի նախագահը:

Նա նշել է, որ Չինաստանի հետ Ռուսաստանը մշակել է Կորեական թերակղզում իրավիճակի կարգավորման «ճանապարհային քարտեզ»:

Հիշեցնենք, որ երեքշաբթի առավոտյան ԿԺԴՀ-ն հերթական բալիստիկ հրթիռն է փորձարկել, որն անցել է Ճապոնիայի վրայով և ընկել Խաղաղ օվկիանոսը:

9298 | 1
Facebook