Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նոբելյան մրցանակակիրները նշել են՝ որն է մարդկության գոյության գլխավոր սպառնալիքը

17:25, հինգշաբթի, 31 օգոստոսի, 2017 թ.
Նոբելյան մրցանակակիրները նշել են՝ որն է մարդկության գոյության գլխավոր սպառնալիքը

Times Higher Education պարբերականը հարցում է անցկացրել ֆիզիկայի, քիմիայի, բժշկության և տնտեսագիտության բնագավառներում նոբելյան մրցանակ ստացած 50 գիտնականի շրջանում՝ պարզելու, թե որոնք են մարդկության գոյության գլխավոր սպառնալիքները:
     Հարցված գիտնականների մոտ 35%-ը համոզմունք է հայտնել, որ մարդկային հասարակության գոյության համար գլխավոր սպառնալիքը գլոբալ տաքացումն է:
     Երկրորդ տեղում միջուկային զենքի կիրառումն է, երրորդում՝ ինֆեկցիոն հիվանդությունները:
     Գիտնականների կարծիքով՝ մարդկությանն ավելի քիչ վնաս կարող են հասցնել արհեստական ինտելեկտի զարգացումն ու ռոբոտատեխնիկան:

8379 | 0
Facebook