Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Քիմ Քարդաշյանն արաբական ամսագրին տված հարցազրույցում խոսել է Շերի, ֆեմինիզմի և Դոնալդ Թրամփի մասին

19:05, հինգշաբթի, 31 օգոստոսի, 2017 թ.
Քիմ Քարդաշյանն արաբական ամսագրին տված հարցազրույցում խոսել է Շերի, ֆեմինիզմի և Դոնալդ Թրամփի մասին

Օրեր առաջ ռեալիթի շոուի 36-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը հանդես եկավ Ջեքի Քենեդիի կերպարով՝ Interview ամսագրի համար: Այժմ նա հայտնվել է երգչուհի Շերի կերպարով: Այս անգամ Շերի կերպարը ներկայացվել է Harper's Bazaar ամսագրի արաբական տարբերակի համար: Առաջին հերթին Քիմը կիսվել է կերպարանափոխության իր տպավորությունների մասին: «Ես միշտ հետևում եմ այլ հայ կանանց: Մենք նրա հետ ընդհանուր արմատներ ունենք: Ես նրա երկրպագուն եմ»,- ասել է Քիմը Շերի մասին: Զրույցի թեմա է դարձել նաև ֆեմինիզմը: Ռեալիթի շոուի աստղը խոստովանել է, որ իրեն ֆեմինիստուհի չի համարում, սակայն անում է ավելին, քան այն կանայք, ովքեր իրենց ֆեմինիստուհի են անվանում:
     Խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ իր վերաբերմունքի մասին՝ նա ասել է. «Ցանկացած մարդ ավելի լավ կարող էր ղեկավարել ԱՄՆ-ն: Դուստրս ավելի լավ կաներ: Մենք այնքան բան արել ենք առաջ գնալու համար, իսկ դա քայլ էր դեպի ետ, ինչը տհաճ է»:

Քիմ Քարդաշյանը՝ Շերի կերպարում
Քիմ Քարդաշյանը՝ Շերի կերպարում
Քիմ Քարդաշյանը՝ Շերի կերպարում
Քիմ Քարդաշյանը՝ Շերի կերպարում
18537 | 4
Facebook