Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Իրադարձություններ

«Ստացվում է՝ եթե մենք չառաջարկեինք Սևանա լիճը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում, նախարարությունները դրան չէին էլ անդրադառնա». մտավորականներ

13:00, հինգշաբթի, 31 օգոստոսի, 2017 թ.
«Ստացվում է՝ եթե մենք չառաջարկեինք Սևանա լիճը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում, նախարարությունները դրան չէին էլ անդրադառնա». մտավորականներ

Կընդգրկվի՞ արդյոք Սևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում

Սույն թվականի հուլիսի 17-ին Մտավորականների խորհուրդ նախաձեռնությունը դիմել էր ՀՀ արտաքին գործերի, մշակույթի և բնապահպանության նախարարություններ՝ Սևանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող մշակութային և բնական օբյեկտների համաշխարհային ժառանգություն՝ մշտապես նորացվող միջազգային ցուցակում ներառելու առաջարկով:

Ի պատասխան, ԱԳՆ-ն ներկայացրել է հետևյալ պարզաբանումը՝ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը միջգերատեսչական մարմին է, որի հիմնական գործառույթն է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ապահովումն ու համակարգումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվելու նպատակով հայտը ներկայացվում է ոլորտային գերատեսչության կողմից նախ Ազգային հանձնաժողովի հաստատմանը (նրանում ընդգրկված են ԱԳ, մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, բնապահպանության նախարարները), որից հետո Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը փաթեթն ուղարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն:

ՀՀ Բնապահպանության նախարարությունն ընդամենը բանավոր կարգով, տեղեկացրել է, որ գործընթացը տևական և հետևողական աշխատանք է պահանջում և արդյունքների մասին կպատասխանեն լրացուցիչ:

Մշակույթի նախարարությունը մեզ առաջարկում է դիմել ՀՀ բնապահպանության նախարարություն, որպես ոլորտի լիազոր մարմին:

Ասել, որ զարմանք ես ապրում գերատեսչությունների գրությունները կարդալով, չափազանց մեղմ կլինի: Ստացվում է, եթե մենք չառաջարկեինք Սևանա լիճը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան ցուցակում, նախարարությունները դրան չէին էլ անդրադառնա:

Մեզ «հուշելով», թե դիմեք բնապահպանության նախարարություն, կարծես «ձեռքերը լվանում են»: Արդյո՞ք Սևանը զուտ բնական օբյեկտ է: Իսկ ու՞ր մնացին մշակութային, պատմական հուշարձանները, որոնք հայտնաբերվել են լճի մակարդակը իջնելուց հետո և դեռ կարող են ի հայտ գալ ափամերձ տարածքներում:

Ինչու՞ միևնույն կառավարության կազմում գործող նախարարությունները չեն կարողանում համակարգել իրենց գործունեությունը և հանրության կողմից բարձրացված հարցերին բյուրոկրատական, ոչինչ չասող պատասխաններ են տալիս:

Հույս ունենանք, որ սայլը տեղից կշարժվի և առաջիկայում առիթ կունենանք հանրությանը տեղեկացնելու, որ մեր առաջարկը համապատասխան կարգով ուղարկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շտաբ-կայան:


     Մտավորականների խորհուրդ

Կարինե Դանիելյան - Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ազատ Եղիազարյան -Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արման Նավասարդյան - Արտակարգ ու լիազոր դեսպան

Ֆերդինանդ Առաքելյան - Քանդակագործ

Թաթուլ Մանասերյան - Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վահան Համազասպյան - Տեխնիկական գիտություննրի դոկտոր

Արմեն Հովսեփյան - Պատմաբան-քաղաքագետ, պրոֆեսոր

Էվելինա Ղուկասյան – Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն

Արամ Սարգսյան - Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ

Երևան, 31.08.2017թ.

2187 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am