Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանը կարող է «Վիտյազ» զենիթահրթիռային համակարգեր գնել. «Известия»

11:00, հինգշաբթի, 31 օգոստոսի, 2017 թ.
Հայաստանը կարող է «Վիտյազ» զենիթահրթիռային համակարգեր գնել. «Известия»

Արդեն հաջորդ տարի Ռուսաստանն արտասահմանցի զինվորականներին կարող է «Վիտյազ» С-350Е զենիթահրթիռային համակարգեր առաջարկել, գրում է «Известия» պարբերականը: Պարբերականը նշում է, որ այդ համակարգերն ավելի կոմպակտ են և էժան, քան С-400 համակարգերը, սակայն ունեն նույն հնարավորությունները, ինչը С-300-ները: «Ալմազ-Անթեյ» կոնցեռնը «Բանակ-2017» ֆորումի ժամանակ ցուցադրել էր նորագույն «Վիտյազ» С-350Е զենիթահրթիռային համակարգերի արտահանման տարբերակը: Ռուսաստանի արտաքին տնտեսական գործունեության հարցերով տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Դզիրկալնի խոսքով՝ մինչև տարեվերջ կոնցեռնը մտադիր է ավարտել այդ զենիթահրթիռային համակարգերի պետական փորձարկումները: «Известия»-ն նշում է, որ «Վիտյազ» С-350Е զենիթահրթիռային համակարգերը նախատեսված են այսպես կոչված օբյեկտային հակաօդային պաշտպանական համակարգերի խնդիրները լուծելու համար: Այն չի հարվածում ընթացքի մեջ, սակայն դրա տեղակայումը տևում է ընդամենը 5 րոպե: Այդ համակարգերին հասանելի են աերոդինամիկ թիրախները, ինքնաթիռներն ու թևավոր հրթիռները մինչև 60 կմ հեռավորության և 10մ - 30կմ բարձրության վրա: «Վիտյազ» С-350Е զենիթահրթիռային համակարգերի բալիստիկ թիրախները խոցում են մինչև 30 կմ հեռավորության և մինչև 25 կմ բարձրության վրա: Միաժամանակ համակարգերը կարող են տեղափոխել մինչև 32 հրթիռ: Պարբերականն ընդգծում է որ «Վիտյազ»-ն առանձնահատուկ հետաքրքրություն կարող է առաջացնել արտասահմանցի գնորդների մոտ: Հնարավոր գնորդներն են Հնդկաստանը, Ալժիրը, Հայաստանը, Վիետնամն ու Մերձավոր Արևելքի այն երկրները, որոնք միջոցներ չունեն С-400 գնելու համար:
     «Սպառազինությունների արտահանում» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը պարբերականին հայտնել է, որ «Վիտյազ»-ը կարող են գնել այն երկրները, որոնք վախենում են անօդաչու թռչող սարքերի, թևավոր հրթիռների կիրառմամբ հարձակումներից և միևնույն ժամանակ ունեն սահմանափակ միջոցներ:

6598 | 0
Facebook