Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հարվի» փոթորիկի զոհերի թիվը հասել է 35-ի, կա 17 անհետ կորած

10:45, հինգշաբթի, 31 օգոստոսի, 2017 թ.
«Հարվի» փոթորիկի զոհերի թիվը հասել է 35-ի, կա 17 անհետ կորած

«Հարվի» արևադարձային փոթորիկը մոտեցել է Լուիզիանա նահանգին Հյուսթոնի հորդառատ անձրևներից և ջրհեղեղներից հետո, հայտնում է Reuters-ը: 32000 մարդ ժամանակավոր ապաստան է ստացել: Փոթորիկը պատուհասել է Պորտ-Արթուրը, Թեխասը, Լուիզիանան, Լեյք Չարլզը: Այս մասին հայտնել է փոթորիկների նախազգուշացման ազգային կենտրոնը: Փոթորկի զոհ է դարձել 35 մարդ, ևս 17-ն անհետ կորած է համարվում: Ըստ կանխատեսումների՝ սպասվում է 4-8 դյույմ տեղումներ Լուիզիանայի Մեքսիկական ծոցի ափերին:
     Ջրհեղեղների պատճառով փակվել է նաև Պորտ-Արթուրի՝ երկրի ամենախոշոր նավթավերամշակման գործարանը, որը սահմանում էր բենզինի գներն ու խզում վառելիքի գլոբալ մատակարարումները:

7088 | 0
Facebook