Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եմենի մայրաքաղաքում ավիահարվածի արդյունքում 7 մարդ է զոհվել. ականատեսներ

12:20, չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2017 թ.
Եմենի մայրաքաղաքում ավիահարվածի արդյունքում 7 մարդ է զոհվել. ականատեսներ

Եմենի մայրաքաղաք Սանայում արաբական կոալիցիայի ռազմական ինքնաթիռի ավիահարվածների արդյունքում 5 քաղաքացիական անձ և 2 զինվորական է զոհվել: Այս մասին հայտնել են ականատեսները, գրում է Reuters գործակալությունը: Հաղորդվում է, որ ավիահարվածը հասցվել է Սանայից 10 կմ հեռավորության վրա գտնվող Մասայիդ թաղամասում: Դեռևս կոալիցիայի ներկայացուցիչները որևէ մեկնաբանություն չեն արել դեպքի առնչությամբ: Նշենք, որ Սանան և Եմենի հյուսիսային հատվածի մեծ մասը վերահսկում են ապստամբները: Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիան միջամտում է պատերազմին 2015թ. մարտից: Ռազմական գործողությունների ընթացքում Եմենում զոհվել է ավելի քան 10 հազար մարդ, երկրում սով և հիվանդություններ են տարածվել:

7863 | 0
Facebook