Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանի 15 թիկնապահի մեղադրանք է առաջադրվել

11:00, չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2017 թ.
Էրդողանի 15 թիկնապահի մեղադրանք է առաջադրվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի 15 թիկնապահի ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել Վաշինգթոնում նրա այցի ժամանակ ցույցի մասնակիցների վրա հարձակման համար, գրում է Associated Press-ը։ «19 մարդ, այդ թվում՝ 15 թիկնապահ, մեղադրվում է Վաշինգթոնում մայիսին Էրդողանի այցի ժամանակ ցուցարաների վրա հարձակման համար»,- նշում է գործակալությունը:
     Հիշեցնենք, որ մայիսի 16-ին ԱՄՆ Էրդողանի այցի ժամանակ թիկնապահները ծեծկռտուք էին սկսել ցուցարարների հետ: Դեպքի արդյունքում առնվազն 9 մարդ է տուժել: Միայն մեկ ամիս անց է Վաշինգթոնի ոստիկանությունը հայտնել Էրդողանի թիկնապահներին ձերբակալելու մասին:

9731 | 0
Facebook