Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերկելը կփորձի հաշտվել Էրդողանի հետ

15:50, երեքշաբթի, 29 օգոստոսի, 2017 թ.
Մերկելը կփորձի հաշտվել Էրդողանի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան կփորձի նախագահ Էրդողանի օրոք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
     Մենք կփորձենք, բայց իրադրությունը ցույց է տալիս, որ Թուրքիան իրավական պետություն դառնալու համար գնում է սխալ ուղով, դա անհրաժեշտ է արձանագրել»,- հայտարարել է Մերկելը:
     Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները վերջին շրջանում առանձանահոտւկ լարված են: Անկարայի պնդմամբ՝ Գերմանիայում այժմ ապաստան են գտել ներկայիս իշխանությունների բազմաթիվ հակառակորդներ, որոնց Թուրքիան կասկածում է պետական հեղաշրջման փորձի կազմակերպման համար: Գերմանիան էլ քննադատում է Թուրքիային խոսքի ազատության բացակայության, իրավապահների ձերբակալության համար:

4690 | 0
Facebook