Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

«Գահերի խաղը» սերիալի 7-րդ սեզոնի վերջաբանը ռեկորդ է սահմանել

00:05, չորեքշաբթի, 30 օգոստոսի, 2017 թ.
«Գահերի խաղը» սերիալի 7-րդ սեզոնի վերջաբանը ռեկորդ է սահմանել

«Գահերի խաղը» ֆանտաստիկ սերիալի 7-րդ սեզոնի վերջին սերիան, որ եթեր է դուրս եկել օգոստոսի 27-ին, նոր ռեկորդ է սահմանել: «Վիշապն ու գայլը» սերիան կիրակի օրը դիտել է 12,1 միլիոն հեռուստադիտող: Դիտողների ընդհանուր քանակը՝ ներառած HBO Go և HBO Now ծառայություններից օգտվողները, կազմել է 16,5 միլիոն մարդ:
     12,1 միլիոն դիտողը 13%-ով ավելի է նախորդ ռեկորդից, որը կազմել է 10,7 միլիոն դիտող:
     Սակայն կինոքննադատները հարկ են համարում հիշեցնել, որ տպավորիչ թվերը որակի երաշխիք չեն: «Վիշապն ու գայլն» այս պահին RottenTomatoes-ում ունի ավարտական սերաների շարքում ամենացածր վարկանիշը:
     «Գահերի խաղը» սերիալի ավարտական սեզոնն էկրան կբարձրանա 2018-ին:

55016 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am