Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարավային Կորեան ուժի ցուցադրման նպատակով ռումբեր է նետել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին

12:45, երեքշաբթի, 29 օգոստոսի, 2017 թ.
Հարավային Կորեան ուժի ցուցադրման նպատակով ռումբեր է նետել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին

Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը պատասխանել են նախորդ գիշեր հյուսիսկորեական հրթիռի արձակմանը՝ երկու պետությունների միջև սահմանից ոչ հեռու գտնվող պոլիգոնում Mark 84 տեսակի 8 ռումբ նետելով: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը: Նշվում է, որ տեղի ունեցածը նպատակ ուներ ցուցադրել հարավկորեական բանակի հնարավորությունը:
     Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Փհենյանը Ճապոնիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ էր արձակել:

5462 | 0
Facebook