Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գեղասահորդուհի Յուլյա Լիպնիցկայայի մայրը հայտարարել է դստեր՝ մարզական կարիերան ավարտելու որոշման մասին

11:55, երեքշաբթի, 29 օգոստոսի, 2017 թ.
Գեղասահորդուհի Յուլյա Լիպնիցկայայի մայրը հայտարարել է դստեր՝ մարզական կարիերան ավարտելու որոշման մասին

Սոչիի օլիմպիական խաղերի թիմային մրցաշարի չեմպիոնուհի ռուս Յուլյա Լիպնիցկայան ավարտում է մարզական կարիերան։ Այս մասին հայտնել է նրա մայրը։ Նրա խոսքով՝ 19-ամյա դուստրն անորեքսիայից 3 ամիս բուժում է անցել Եվրոպայում, վերադարձել է հայրենիք և որոշել ավարտել կարիերան։ Նա նշել է, որ որոշման մասին ֆեդերացիային հայտնել է դեռևս ապրիլին։ Սակայն Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայից հայտնել են, որ պաշտոնական ոչ մի փաստաթուղթ չեն ստացել և մարզուհին շարունակում է համարվել Ռուսաստանի հավաքականի անդամ։ Մարզուհին, իր հերթին, չի մեկնաբանել տարածված լուրերը․ ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել։

6106 | 0
Facebook