Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ավելի քան 300 մարդ է ձերբակալվել Լոնդոնի դիմակահանդեսի ժամանակ

13:20, երեքշաբթի, 29 օգոստոսի, 2017 թ.
Ավելի քան 300 մարդ է ձերբակալվել Լոնդոնի դիմակահանդեսի ժամանակ

Նոթինգ Հիլ շրջանում երկու օրվա ընթացքում Լոնդոնի ոստիկանությունը 313 մարդու է ձերբակալել: Այս մասին հայտնում է «Սքոթլենդ Յարդ»-ը: Ամեն տարի միջոցառման ժամանակ ոստիկանությունը տարբեր իրավախախտումներ է գրանցում՝ զենքի կիրառմամբ հարձակումներ, թմրանյութերի օգտագործում, ծեծ, գողություն: Ոստիկանության հաղորդմամբ՝ 58 մարդ է ձերբակալվել թմրանյութերի օգտագործման, ևս 50 մարդ՝ զենքի կիրառման համար: Ինչպես նաև հայտնի է դարձել, որ միջոցառման ժամանակ անհայտ հեղուկների օգտագործմամբ հարձակումների հետևանքով 3 մարդ է տուժել: Կառնավալի ընթացքում վիրավորվել է 28 ոստիկան: Լոնդոնի Նոթինգ Հիլում դիմակահանդեսն անցկացվում է 1964 թվականից:

8553 | 0
Facebook