ԱՄՆ էներգետիկայի նախարարության միջուկային անվտանգության ազգային վարչությունը զեկուցել է B61 ատոմային ռումբի երկու փորձարկումների մասին, որոնք տեղի են ունեցել օգոստոսի սկզբին՝ դրանց ծառայության ժամկետը երկարաձգելու ծրագրի շրջանակներում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ փորձարկումն իրականացվել է օգոստոսի 8-ին Նևադա նահանգի Տոնոպա քաղաքում ռազմաօդային ուժերի հետ համատեղ: Նշվում է, որ միջուկային մարտագլխիկներ չպարունակող ռումբն իջեցվել է F-15E կործանիչից: Փորձարկումների ընթացքում գնահատվել են ռումբի ոչ միջուկային գործառույթները, ինչպես նաև՝ զենք տեղափոխելու հնարավորությունը: B61–12 ռումբի արտադրությունը ԱՄՆ-ն պլանավորում է 2020թ.-ին: