Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հեղաշրջումային բացահայտում երկրաչափության բնագավառում. ինչի մասին է վկայում հնագույն կավե սալիկը

21:05, կիրակի, 03 սեպտեմբերի, 2017 թ.
Հեղաշրջումային բացահայտում երկրաչափության բնագավառում. ինչի մասին է վկայում հնագույն կավե սալիկը

Սիդնեյում գտնվող Նոր Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները վերծանել են բաբելոնյան կավե սալիկը, որը 3700 տարեկան է: Պարզվել է, որ այն աշխարհում հնագուն եռանկյունաչափական աղյուսակն է, հայտնում է Live Science-ը: Աղյուսակը հայտնաբերվել է 1900-ականների սկզբին: Առաջին անգամ այն փորձել են վերծանել 1945 թվականին:
     Նախկինում կարծում էին, թե առաջին եռանկյունաչափական աղյուսակը կազմել է հույն աստղագետ Հիպարխուսը Ք. ա. մոտ 120-ական թվականներին: Հենց նրան են այժմ համարում եռանկյունաչափության հայրը:
     Սակայն այս հեղաշրջումային բացահայտումը վկայում է, որ բաբելոնացիները և ոչ թե հույներն են ձեռք բերել առաջին գիտելիքներն այդ ասպարեզում, որոնք կիրառել են շինարարության ոլորտում:
     Սաիկն ունի 12,7 սմ երկարություն և 8,8 սմ լայնություն: Հայտնի է Plimpton 322 անվամբ՝ ի պատիվ իր սեփականատիրոջ, ամերիկացի բարերար Ջորջ Արթուր Փլիմփթոնի, որն այն գնել է 1922-ին հնագետ Էդգար Բենքսից: Վերջինս այն գտել է Իրաքում:
     Մասնագետները եզրակացնում են, որ կավե սալիկն ստեղծել են Ք. ա. 1822-1726 թթ ընթացքում, երբ Բաբելոնում գահակալել է Համմուրաբի արքան:

15123 | 0
Facebook