Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Հետաքրքիր է

Հնդկաստանում գորտի նոր տեսակ է հայտնաբերվել, որ հիշեցնում է գոճու

02:05, երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2017 թ.
Հնդկաստանում գորտի նոր տեսակ է հայտնաբերվել, որ հիշեցնում է գոճու

Գիտնականները Հնդկաստանում հայտնաբերել են գորտի նոր տեսակ: Այս երկկենցաղը տարբերվում է վարդագունավուն մաշկով և աչքերի շուրջ վառ կապույտ շրջանակներով, հայտնում է National Geographic-ը: Արտաքինից այն գոճի է հիշեցնում: Հետազոտողները նրան արդեն անուն են տվել՝ Nasikabatrachus bhupathi:

Այս գորտն իր կյանքի մեծ մասն, ըստ գիտնականների ենթադրության, ապրում է հողի տակ և օգտագործում է իր երկար լեզուն թերմիտներ ու մրջյուններ որսալու համար:

Մուսոնային անձրևների մեկնարկի հետ արուներն սկսում են բարձր ձայներ արտաբերել լեռնային գետերի շրջանում փորված իրենց բներից: Այս գորտերի շերեփուկները ևս տարբերվում են մյուսներից: Դրանց բերանները նման են ծծորդների՝ ինչպես պարազիտների բերանները: Շերեփուկներն այն օգտագործում են ջրի տակի քարերից կառչելու համար: Լեռնային հոսանքներում նրանք ապրում են մոտ 120 օր: Գիտնականների խոսքերով՝ դա նրանց կյանքի ամենաերկարատև ժամանակաշրջանն է մակերևույթին:

Հնդկաստանում գորտի նոր տեսակ է հայտնաբերվել, որ հիշեցնում է գոճու
Հնդկաստանում գորտի նոր տեսակ է հայտնաբերվել, որ հիշեցնում է գոճու
15628 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am