Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հյուսթոնում ջրհեղեղի պատճառով 2000 մարդ է տարհանվել

10:20, երկուշաբթի, 28 օգոստոսի, 2017 թ.
Հյուսթոնում ջրհեղեղի պատճառով 2000 մարդ է տարհանվել

Մինչև 2000 մարդ է տարհանվել «Հարվի» փոթորկից առաջացած ջրհեղեղից տուժած Հյուսթոն քաղաքից, փոխանցում է BBC-ն: Տեխաս նահանգի մյուս շրջաններում շարունակվում են հորդառատ անձրևները: Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ քաղաքում, որտեղ կաթվածահար է եղել տրանսպորտի աշխատանքը, արտակարգ դրություն է հայտարարվել: Ինչպես նաև հաղորդվում է 5 զոհի մասին, սակայն դեռևս պաշտոնական տեղեկություն չկա: Նահանգապետ Գրեգ Էբոթի խոսքով՝ Հյուսթոն և Կորպուս Քրիստի քաղաքներում տեղումները կազմել են 50 սմ: Փրկարարների աշխատանքը խոչընդոտում է ուժգին քամին: Հազարավոր մարդիկ առանց էլեկտրականության են մնացել:

5939 | 0
Facebook