Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Մահացել է վիսկիի ու գարեջրի 112-ամյա սիրահարը

18:25, կիրակի, 27 օգոստոսի, 2017 թ.
Մահացել է վիսկիի ու գարեջրի 112-ամյա սիրահարը

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգում մահացել է վիսկիի ու գարեջրի ամենատարեց սիրահարն աշխարհում՝ 112-ամյա Ագնես Ֆենթոնը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Տարեց կինը մահացել է Էնգլվուդի իր տանը: Նրա առողջությամբ հիանում էին ալկոհոլի ամենավառ ընդդիմադիրներն, ովքեր չէին կարողանում հասկանալ, թե ինչպես նա կարող էր այդքան երկար ապրել՝ ամեն օր ալկոհոլի զգալի քանակություն օգտագործելով և այն էլ՝ 70 տարի շարունակ:

Ալկոհոլի հանդեպ կիրքը կնոջ մոտ ի հայտ է եկել 1943 թվականից, երբ բարորակ ուռուցքը բուժելու համար բժիշկը նրան առաջարկել է փոքր չափով ալկոհոլ օգտագործել:
     Այնուամենայնիվ, մահից կարճ ժամանակ առաջ հարազատները նրան համոզել էին թողնել խմելը:

13175 | 1
Facebook