Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանի զինապահեստներից մեկում պայթյուն է որոտացել

12:22, կիրակի, 27 օգոստոսի, 2017 թ.
Ադրբեջանի զինապահեստներից մեկում պայթյուն է որոտացել
     Ադրբեջանի Խիզիի շրջանի Գիլյազի բնակավայրի N զորամասի զինապահեստում պայթյուն է որոտացել, հաղորդում է երկրի ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ադրբեջանի Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է մի քանի մարդ: Լրատվականների հաղորդմամբ՝ վնասվել են հարևանությամբ գտնվող մի քանի տներ: Պայթյունի հետևանքով փակվել է նաև Բաքու-Ռուսաստանի սահման մայրուղին: Ականատեսների հաղորդմամբ՝ հարակից տարածքներում գտնվող մարդիկ տարհանվել են: Զոհերի մասին տեղեկատվություն դեռևս չկա: Պայթյունի պատճառները պարզվում են:
Ադրբեջանի զինապահեստներից մեկում պայթյուն է որոտացել
7822 | 0
Facebook