ԱՄՆ Պետդեպարտամենտը անհանգստացած է Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության սահմանափակմամբ և «Թուրան» անկախ տեղեկատվական գոչծակալության գլխավոր տնօրենի՝ Մեհման Ալիևի ձերբակալությամբ: Այս մասին ասվում է պետական կառույցի տարածած հայտարարության մեջ:
Խորապես անհագստացած ենք օգոստոսի 24-ին Երկրում միակ անկախ ԶԼՄ-ի՝ «Թուրան»-ի գլխավոր խմբագիր Մեհման Ալիևի ձերբակալմամբ և եռամսյա նախնական կալանքով: Մեզ անհանգստացնում են նաև «Թուրանի հանդեպ կիրառվող այլ գործողություններն, ինչպիսիք են բանկային հաշիվների սառեցումն ու հարկերից խուսափելու մեղադրանք բեմականացնելը»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մեհման Ալիևը մեղադրվում է հարկերից խուսափելու համար: Իսկ նրա ղեկավարած «Թուրան» տեղեկատվական գործակալությունը հայտարարել է իր գործունեության դադարեցման մասին: