Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԶԼՄ-ները հայտնել են նոր iPhone-ի շնորհանդեսի օրը

19:10, շաբաթ, 26 օգոստոսի, 2017 թ.
ԶԼՄ-ները հայտնել են նոր iPhone-ի շնորհանդեսի օրը

Apple-ի նոր սմարթֆոնի՝ iPhone 8-ի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 12-ին, գրում է Mac4Ever պարբերականը: Վերջին շրջանում տարբեր աղբյուրներ տարբեր հաղորդագրություններ են տարածվում նոր սմարթֆոնի շնորհանդեսի մասին: Ակնկալվում է, որ iPhone 8-ը կստանա 5,8 դյույմ չափով OLED-էկրան: Նախորդը՝ iPhone 7 Plus-ն ուներ 5,5 չափով էկրան: Հիմնական նորարությունն այն է, որ բացակայում է Home կոճակը, դրա ֆունկցիան իրականացնում է էկրանի մի մաս կազմող «վիրտուալ» կոճակը: Կա վարկած, որ նոր սմարթֆոնը դեմքերը ճանաչող ֆունկցիա կունենա: Չինական Geekbar պարբերականը նշում է, որ նոր մոդելը կունենա 64 ԳԲ հիշողություն: Այն կարժենա մինչև 1000 կամ նույնիսկ 1100 դոլար:

6536 | 0
Facebook