Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքի բանակը ԴԱԻՇ-ից ևս մեկ քաղաք է ազատագրել

17:15, շաբաթ, 26 օգոստոսի, 2017 թ.
Իրաքի բանակը ԴԱԻՇ-ից ևս մեկ քաղաք է ազատագրել

Իրաքյան բանակը լրիվ վերահսկողություն է սահմանել ԴԱԻՇ-ի կողմից գրավված Թալ-Աֆար քաղաքում: Այս մասին այսօր հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը: Իրաքյան բանակը շաբաթ օրն առավոտյան ազատագրել է քաղաքում տեղակայված XVI դարի օսմանական ամրոցը՝ բարձրացնելով իրաքյան դրոշը: Նշվում է, որ այդ քաղաքի գրավումը թույլ կտա ընդհատել գրոհայինների մատակարարման աղբյուրը: Թալ-Աֆար քաղաքի ազատագրման օպերացիան սկսվել էր օգոստոսի 20-ից:

4718 | 0
Facebook