Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Առնվազն 10 մարդ է տուժել ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի պատճառով

14:20, շաբաթ, 26 օգոստոսի, 2017 թ.
Առնվազն 10 մարդ է տուժել ԱՄՆ-ում «Հարվի» փոթորկի պատճառով

Առնվազն 10 մարդ է տուժել Տեխասի ափամերձ Կորպուս Քրիստի քաղաքում «Հարվի» հզոր փոթորկի պատճառով: Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ավելի քան 100 մարդ է տարհանվել Rockport հյուրանոցից: Տանիքների փլուզումից տուժած 10 մարդ բուժօգնության է դիմել: Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում:
     Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հարվի» հզոր փոթորիկը ծածկել է Տեխասի ափամերձ տարածքները: Այդ շրջանում բնական աղետի ռեժիմ է հայտարարվել: Փոթորկի կենտրոնում քամու ուժգնությունը ժամում հասնում է 215 կմ-ի: Փոթորիկը բազմաթիվ տանիքներ, գովազդային վահանակներ է փլուզել: Տեխասի իշխանությունները մտավախություն ունեն, որ մարդիկ անլրջորեն կվերաբերվեն փոթորկի սպառնալիքին, ինչը կանդրադառնա տարհանվողների թվի վրա:

7496 | 0
Facebook